Թուրքիայում ռազմական ուղղաթիռներ են բախվ

Թուրքիայում բախվել է երկու ռազմական ուղղաթիռ։ Դրանցից մեկը կործանվել է, ինչի հետևանքով զոհվել է վեց զինծառայող. հայտնում է Arabnews-ը։

Երկրորդ ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Նշվում է, որ տուժածներից 5-ը տեղում են մահացել, իսկ 6-րդը՝ հիվանդանոցում:

Զոհերի թվում եղել է բրիգադային գեներալ, որը ղեկավարում էր ռազմական ավիացիոն ուսումնարանը։

Տարածաշրջանի նահանգապետ Աբդուլլահ Էրինի խոսքով՝ ավիավթարը տեղի է ունեցել Իսպարտա նահանգի հարավ-արևմուտքում՝ կանոնավոր ուսումնական թռիչքների ժամանակ:

Թե ինչն է եղել ուղղաթիռների բախման պատճառը, առայժմ հայտնի չէ։ Նահանգապետը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել:

DHA մասնավոր լրատվական գործակալությունը հայտնել է, որ UH-1 ծառայողական ուղղաթիռը ընկել է դաշտը և երկու մասի բաժանվել: Երկրորդ ուղղաթիռը վայրէջք է կատարել նրանից մոտ 400 մետր հեռավորության վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print