Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բելգիայի հավաքականը Կանադայի թիմի հետ։ Իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
11-րդ րոպեին կանադացիները ստացան 11-մետրանոցի իրավունք, սակայն Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեւիսը չկարողացավ գրավել Մադրիդի «Ռեալի» Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։
Բելգիայի հավաքականը հաջողության հասավ 44-րդ րոպեին։ Հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրքական «Ֆեներբահչեի» 29-ամյա հարձակվող Միշի Բատշուային։
F խմբում Բելգիայի հավաքականը 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը կիսում են Խորվաթիայի եւ Մարոկկոյի թիմերը, որոնք խաղացել էին ոչ ոքի՝ 0:0։
Հավելենք, որ երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը նոյեմբերի 27-ին կմրցի Մարոկկոյի թիմի հետ։