Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության անդամների պնդմամբ, Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, ներքին քննարկումներից արտահոսքեր է կատարել, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներից, որոնք ենթակա չէին հանրայնացման։