ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի և Եվրոպական միության հետ կազմակերպել էր ԶԼՄ ներկայացուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթաց։ Ծաղկաձոր էին հասել հանրապետության շուրջ 25 լրագրողներ։ Թեման հանրակրթության ոլորտի բարեփոխումներն էին։ Դասընթացին ներկա էր նաև Աննա Մելքումյանը։