Սիրիացիներին ապաստանի տրամադրումը կդադարեցվի

Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են, որ դադարեցնում են Սիրիայից փախստականներին ապաստանի դիմումների դիտարկումը: Նման մտադրության մասին են հայտնել արդեն Ավստրիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան և Շվեդիան: Դա չեն բացառել նաև Ֆրանսիայում։

Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը հայտնել է, որ ավելի քան 47 հազար դիմումի դիտարկումը կասեցվել է:

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը նշել է. «Սիրիայում բռնապետության անկումից հետո անվտանգության ոլորտում իրավիճակը պետք է վերագնահատել։ Ներքին գործերի նախարարին հանձնարարել եմ Սիրիայի քաղաքացիների համար ապաստանի տրամադրման բոլոր ընթացիկ գործընթացները դադարեցնել»: Լրատվամիջոցների տվյալով այդ որոշումը վերաբերում է Սիրիայից առնվազն 7300 ապաստան հայցողի:

The Telegraph-ն էլ հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում ներկա պահին ավելի քան 6500 սիրիացի փախստական սպասում է ապաստանի տրամադրման իր միջնորդությունների վերաբերյալ որոշման կայացմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print