Սահմանադրությունը հետ են ուղարկել լրամշակման․ «Հրապարակ»

Սահմանադրությունը հետ են ուղարկել լրամշակման Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ նախագահին է վերադարձրել Սահմանադրության նախագիծը։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նման որոշման պատճառ են հանդիսացել տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը «կարող է ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: «Հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ՝ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բացասական արձագանքների պատճառը, եւ ի՞նչ արձագանքներ են։ Տեղեկացանք, որ ԱԺ ուղարկված նախագծում ԱՀ օրենսդիրները փոփոխություն են առաջարկել Սահմանադրության 162-րդ հոդվածի առաջին մասում, որպեսզի միայն հանրաքվեով փոփոխության ենթարկվող գլուխներն ու հոդվածները փոփոխելու հնարավորությունն ընձեռվի Ազգային ժողովին։

Դիցուք՝ 1-3-րդ գլուխները, համաձայն որոնց՝ «Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: 2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 3. Իշխանության յուրացումը հանցագործություն է» եւ այլն: Մեզ ասացին, որ նման փոփոխությունը բխում է ներկա իրավիճակից, քանի որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո ընտրություններ եւ հանրաքվեներ կազմակերպելը դժվար է։ Ուշագրավ է, որ ընդդիմության փոփոխած նախագիծը ներկայացվել էր ԱՀ Գերագույն դատարան: Դատարանի 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել էր ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print