Սիրիայում մի քանի օր է՝ զինյալները տասնյակ բնակավայրեր են գրավել՝ ստիպելով նախագահին լքել երկիրը։ Սիրիական ապստամբների դաշինքի տարբեր թևեր դեռևս շարուբնակում են երկիրը մասնատելու փորձեր անել։ Սիրիան վերածվել է մի տարածքի, որտեղ տարբեր գերտերություններ և շահագրգիռ ուժեր փորձում են իրենց բաժին օգուտը ստանալ։
