ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առկա է ստորագրության հետ կապված խնդիր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով  պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։

«էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս  արագ կարգավորման ուղղությամբ։ 

Կոմիտեն  հայցում է հարկ վճարողների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print