ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Մալիբու շրջանում մոլեգնում է Ֆրանկլին անտառային հրդեհը: Հազարավոր հեկտարներ հրդեհի մեջ են: Ուժեղ քամու պատճառով կրակի բոցերն արագորեն տարածվում են։ Այս մասին գրում է CNN-ը:
Հազարավոր բնակիչներ տարհանվել են, շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարումը, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է:
Վտանգի տակ են գտնվում բազմաթիվ մեծահարուստների ու հայտնիների, այդ թվում՝ Լեդի Գագայի, Ջուլիա Ռոբերթսի, Ջեյ Զիի և Բեյոնսեի առանձնատները:



