Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 508 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1275 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 508-ը հայկական են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print