Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2024 թ. նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ։
Ներկայացվել է նաև նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը։
2023 թ․ նոյեմբերին այն կազմել է 149.919 մարդ, իսկ 2024 թ․ նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):