Ավագանու նիստում քննարկվել է 17 նախագիծ

2024 թվականի դեկտեմբերի 10-ին Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Այս մասին հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

«Օրակարգում տեղ գտած որոշման 17 նախագծերը վերաբերում էին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով բնակիչներին օգտագործման տրամադրելուն, ինչպես նաև Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի (Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ) էսթետիկ տեսքի ձևավորման աշխատանքների իրականացման, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման, «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության կողմից Սյունիք բնակավայրի ավազկոպճային խառնուրդի երևակման տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու, Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի «Բարգուշատի անդեզիտներ» հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու գործունեություններին նախնական համաձայնություն տալուն»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ավագանու այս տարվա վերջին նիստը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print