Աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%․ Սյունիքում աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։
Սյունիքն իր փոքր բնակչությամբ ապահովում է մեծ տնտեսական արդյունք։ Այս մասին են վկայում Modex խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված վերլուծությունները։
Մարզը, որտեղ գործում է հանրապետության ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը ՝ ԶՊՄԿ-ն, իր փոքր բնակչությամբ ապահովում է մեծ տնտեսական արդյունք։ Վերլուծության համաձայն Սյունիքի մարզի ՀՆԱ-ի կեսից ավելին ապահովում է հանքագործությունը։ Վերջինիս շնորհիվ էլ Սյունիքն հանրապետությունում առանձնանում է որպես ամենահարուստ մարզ։
Հիշեցնենք՝ աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1%, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։
Ամբողջական հետազոտությունը կարող եք կարդալ կից հղումով։