Տեղի է ունեցել COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեի առաջին նիստը

Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման կոմիտեի առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից։

Կոմիտեի նիստում քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը՝ միջոցառումների բովանդակության և տեխնիկական կազմակերպման մասով:
Կոմիտեն նախանշել է COP17-ի կազմակերպման քայլերի հաջորդականությունը, գույքագրել առկա տեսանելի և կանխատեսվող խնդիրները, ինչպես նաև պլանավորել կոմիտեի առաջիկա աշխատանքները:

Կոմիտեի նիստի ընթացքում ձևակերպվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print