Հակոբ Ասլանյանը հեռացվել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- ասվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունում: 

Այսօր՝ ավելի վաղ, Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, թե մեկ ամսով դադարեցնում է համագործակցությունը իշխող խմբակցության հետ, պատճառը Հովիկ Աղազարյանի շուջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը համաձայն չլինելն էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print