Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ին և 14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի և 13-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print