ՀՀ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունները կվերականգնվեն: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքի ծրագիրը կառավարությունը սկսեց սուբսիդավորել երկու տարի առաջ։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։

Կառավարությունը ցանկանում էր կասեցնել ծրագիրը, երբ լրանա նախատեսված 2000 հայտը։ Հայտերի քանակը լրացել էր այս տարվա հուլիսի վերջին։

Այնուհետև, վերլուծելով ծրագրի ընթացքը` ՀՀ կառավարությունը որոշեց ծրագիրն ընդլայնել ևս 400 հայտով, սակայն միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերում, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղում:

Ոսկեպարում և Բաղանիսում լրացուցիչ կընդունվի 50–ական հայտ, Բերքաբերում և Կիրանցում ՝ 40–ական, Գոմքում՝ 30 հայտ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print