Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել. այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթեց՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։