Տեղի ունեցավ Քաջարան համայնքի 2025թ. բյուջեի, տեղական տուրքերի եւ վճարների վերաբերյալ հանրային քննարկում։
Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերի վերաբերյալ հանրային բաց քննարկումները։