Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին հարցին:
«Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ
Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ 97.5 մլն դրամ
Արմավիրի մարզ՝ 8 ծրագիր՝ 393.2 մլն դրամ
Գեղարքունիքի մարզ՝ 9 ծրագիր՝ 880.1 մլն դրամ
Լոռու մարզ՝ 1 ծրագիր՝ 8.7 մլն դրամ
Կոտայքի մարզ՝ 4 ծրագիր՝ 458 մլն դրամ
Շիրակի մարզ՝ 9 ծրագիր՝ 447.2 մլն դրամ
Սյունիքի մարզ՝ 3 ծրագիր՝ 41.8 մն դրամ
Վայոց ձորի մարզ՝2 ծրագիր՝ 82 մլն դրամ
Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 75.7 մլն դրամ: