Դոնալդ Թրամփն չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված 65-րոպեանոց հարցազրույցում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը իր երկրորդ նախագահական ժամկետում՝ հայտարարելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»։

Միաժամանակ Թրամփն ակնարկել  է, որ ցանկանում է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմներն ավարտվեն։ Նա ամենավտանգավորն է համարել այն, որ Զելենսկին Բայդենի հավանությամբ որոշել է հրթիռային հարձակումներ սկսել ռուսական տարածքի վրա, նշելով, որ լուրջ էսկալացիոյով հղի այդ որոշումը հիմարություն է:

«Բայց ենթադրում եմ, որ մարդիկ սպասում են իմ գալուն, քանի դեռ ինչ-որ բան չի պատահել: Ես կռահեի. Ըստ իս, դա շատ ողջամիտ բան կլինի»,-հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print