Օդի ջերմաստիճանը կնվազի։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին և 14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, դեկտեմբերի 13-ին՝ 17-20 մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։