Վաղ առավոտից ոստիկանները, ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու իրացվող մսի նկատմամբ։
Սննդամթերիք անվտանգության տեսչության աշխատակիցները առգրավել են շուկայում վաճառվող միսը, որը սպանդանոցի կողմից հաստատված փաստաթուղթ չունի։
«Ամբողջ տարի չեք եկել, հիմա հայտնվել եք: Հարցին լուծում տվեք, միայն այսօրվանով չէ»,- նշում էին մսավաճառները:
Մսավաճառ քաղաքացիներից մեկը, որը համաձայն չէ, որ իր մթերքը առգրավեն, ինքնահրկիզման փորձ արեց, նրա ինքնազգացողությունը տեղում վատացավ, ոստիկանները փորձեցին օգնություն ցույց տալ։