100 մլն եվրո վարկ՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար

Ֆրանսիական զարգացման գործակալությունը 100 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին։ Այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տեղեկացնում է Spuitnik Արմենիան։

Վարկային համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարարը հայտնել է, որ վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5-ը` արտոնյալ։

«Այդ գումարը կծառայի ՀՀ 2022թ–ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար»,-նշել է նախարարը։

Նախարարի խոսքով վարկային համաձայնագրի առանձնահատկությունն այն է, որ դրա նախապատրաստումն ուղեկցվում է մեծ ծավալի տեխնիկական աջակցության աշխատանքներով։

«Տարվա ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը էական փորձագիտական աջակցություն է ցուցաբերել հատկապես ֆինանսների կառավարման ոլորտում։Հաշվի առնելով Հայաստանի հետ խորացող համագործակցությունը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն հիմնելու որոշում է կայացրել»,-նշեց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացման ազդակներից մեկն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print