Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՎԱԶ 2107» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: