ՌԴ-ն կգործադրի բոլոր ջանքերը ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Գալուզին

Ռուսաստանն անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Գալուզինը ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։

«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը։ Մենք նաև հանդես ենք գալիս ադրբեջանա-հայկական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև նոր հիմքերի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- եզրափակել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print