Shamshyan.com-ի տեղեկություններով առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքը: