Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Աշտարակի բաժնի ծառայողները մեկ քաղաքացու ձերբակալել են թմրանույթ պահելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա: Աշտարակի բաժնի ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, և վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված քաղաքացին Արմեն Մարկոսյանն է, ով աշխատում է Արագածոտնի մարզպետարանում, որպես մարզպետի խորհդական: