«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար) երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք որպես կաշառք կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը կատարել է իրեն վստահված դրամական միջոցի հափշտակություն և պաշտոնեական կեղծիքներ:
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել է Տնօրենի նախկին պաշտոնակատարի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: