🎦Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքում

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է այրվում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:  

Մինչ հրշեջների ժամանումը՝ Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արտակ Ա.-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Հրայր Ազատյանն ու Գառնիկ Սարգսյանը, ովքեր օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչները (օգնետուշիտել), ապա ժամանած հրշեջները պարեկների հետ կանխել են կրակի տարածումը՝ դեպի կցորդ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտով և ստեկլովատով: Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Պարզվում են նաև դեպքի հանգամանքները:

Տեսանյութը՝ համացանցից

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print