Շուրջ 700 հայկական բեռնատար հերթագրվել է Վերին Լարսը հատելու համար

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1891 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 690-ը հայկական են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print