Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների ընդունելություններին որպես կանոն քաղաքացիները առավել շատ դիմում են սոցիալական աջակցության կամ աշխատանքի տեղավորման հարցերով: Քաջարանը բացառություն չէ: Թվում էր` մարզի ամենաբարեկեցիկ քաղաքում նման խնդիրները բացառվում են, բայց արի ու տես, որ այստեղ ևս համայնքի ղեկավարին դիմում են առավել շատ սոցիալական հարցերով:
