ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը նոյեմբերի 23-ին Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են այդտեղ:
ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
Նախարարությունից նշում են նաև, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը: