ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահանջում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակել գերի ընկած պատանդներին իր երդմնակալության արարողությունից առաջ, հակառակ դեպքում սպառնացել է լուրջ հետևանքներով։
«Ես նախազգուշացրել էի, որ դժոխք կլինի, եթե մինչ այդ պատանդները տանը չլինեին», — ասել էր նա նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում իր Մար-ա-Լագոյի կալվածքում (Ֆլորիդա նահանգ):
Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, հանրապետականը պատասխանել էր. «Պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սրա մեջ ոչ մի հաճելի բան չի լինի»։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
Ամերիկացի ընտրված առաջնորդը նաև ասել է, որ նախկինում «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Հարցին, թե արդյոք նա մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ցանկանում եմ սպանել մեր զինվորներին։ Բայց հիմա էլ չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի որ կողմերից մեկը ոչնչացվել է»։