Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է հաստատել հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական հարթակում։
Նախագծի նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության ու ուսուցման հաստատությունների սովորողներին ու աշխատակիցներին մատչելի պայմաններով հեծանիվներ ձեռք բերելու հնարավորություն տալ։
Ծրագիրը նպատակ ունի խթանել ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը, զարգացնել երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևեր, նվազեցնել քաղաքային խցանումները՝ ներդնելով կանաչ տեխնոլոգիաներ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին հնարավորություն տալ վարկային սուբսիդավորման միջոցով ձեռք բերել սիրողական դասի նոր հեծանիվներ՝ նախատեսված որպես հիմնական փոխադրամիջոց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։