Հայկական եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, տեղեկանում ենք Հայաստանը Եվրոպայի խորհրդում ֆեյսբուքի պաշտոնական էջից։

Հաղորդագրության համաձայն՝ այսօր դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։

«Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print