ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի պետական աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, ովքեր սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կկառուցեն։
«Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար»,-նշվում է հաղորդագրությունում։