300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե 300 000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում բնակություն հաստատելու համար։ Որևէ այլ մեկնաբանություն Կոստանյանը հրաժարվեց տալ՝ նշելով, որ պաշտոնական մեկնաբանություն կարող է տալ միայն ԱԳՆ խոսնակը։

Արդյոք առանձին բանակցություններ են ընթացել 300.000 հազար ադրբեջանցու վերադարձի շուրջ պաշտոնական Երեւանը դեռ չի մեկնաբանել. ԱԳՆ խոսնակը չարձագանքեց մեր խնդրանքին՝ հաստատել տեղեկատվությունը, հայտնել նման դիմումներ կա՞ն, թե՞ ոչ, երբ է ստացվել, ինչ ձեւաչափով։

Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակից. Նազելի Բաղդասարյանն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Այն ուղարկել ենք եւ հուսանք, ի վերջո, պաշտոնական արձագանք կլինի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print