ԶՊՄԿ-ում աշխատանքային բոլոր որոշումները կայացնում է ընկերության ղեկավարությունը. Ընկերության խոսնակ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» աշխատանքային բոլոր որոշումները, այդ թվում՝ աշխատանքի ընդունման կարգը, վճարման սանդղակը և այլն, կայացվում են ընկերության ղեկավարության կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ Կառավարությունը բաժնեմաս ունի, Նարեկ Բաբայանի հետ միանձնյա որոշում է՝ ով աշխատի, ով որքան աշխատավարձ ստանա, ով համագործակցի հանքի հետ, ով մերժվի:

Արայիկ Մարգարյանը նաեւ շեշտեց, որ այդ որոշումները բխում են հստակ մշակված կորպորատիվ քաղաքականություններից, ներքին կանոնակարգերից, որոնք վերջերս թարմացվել են՝ ներառելով միջազգային լավագույն փորձը։ «Ավելորդ է ասել, որ հոդվածում հնչած պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- ավելացրեց  Մարգարյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print