Կան դժվարանցանելի ճանապարհներ

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

  • Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
  • Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print