Եվրախորհրդարանի պատգամավորների ակցիան՝ հաջակցություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների և ակտիվիստների

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների ու ակտիվիստների։

Տարբեր քաղաքական խմբերի պատգամավորները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները:

Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում քննարկումներ կանցկացվեն «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող բռնաճնշումները, Գուբադ Իբադօղլուի, Անար Մամեդլիի, Քեմրան Մամեդլիի, Ռուֆաթ Սաֆարովի և Մեյդան հեռուստաալիքի գործերը» թեմայով»: Քննարկումների արդյունքներով դեկտեմբերի 19-ին քվեարկության կդրվի որոշման նախագիծ։

Այս տարվա ապրիլի 25-ին և հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանը բանաձևեր է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Միաժամանակ պատգամավորները կոչ են արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print