Սիսիանի, Գորիսի, Տաթևի արվեստի և երաժշտական դպրոցների սաներն ու աշխատակիցները մի քանի օր է՝ շրջագայում են մարզի քաղաքներում: Քաջարանում հյուրերը եղան թանգարանում, մշակութային օջախներում ու տեսարժան վայրերում: Նպատակն էր ճանաչել ու փորձի փոխանակում կատարել:Մեր նկարահանող խումբը հյուրերին հանդիպեց լեռնագործների քաղաքում:
