ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը քաղաքական ապաստան կտա՞ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա դա խնդրի, ի պատասխան Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում։
«Բայց եթե նա, կներեք, այդքան անսպասելիորեն ինչ-որ տեղից հայտնվի և ասի, որ քաղաքական ապաստան է պետք, դե Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում», — ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ մամուլի հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։