Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի անդրանիկ տուրի շրջանակներում Ուրուգվայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած խաղի մեկնարկային կեսում երկու թիմերն իրենց մի շարք հնարավորություններ շարունակաբար չէին օգտագործում: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Նույնանման սցենար ունեցավ երկրորդ խաղակեսը: Հավաքականները փոխադարձաբար գրոհում էին` չիրացնելով հնարավորությունները: Վիճակագրությամբ խաղային իրավիճակին չնչին առավելությամբ տիրում էր Ուրուգվայի հավաքականը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:
Հավելենք, որ այս խմբի երկրորդ տուրում Հարավային Կորեան կխաղա Գանայի, Պորտուգալիան` Ուրուգվայի դեմ: Այդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 28-ին: