Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում՝ D-8 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը, և որ երկու երկրները հնարավորություն ունեն իրենց փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել հարաբերությունների զարգացմամբ։
Էրդողանն ասել է, որ Սիրիայի կայունացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։