Ռուսաստանը Հայաստանին 1,75 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի դաբաղի դեմ

Կենդանիների պատվաստանյութերի ռուսական խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստան 1,75 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի դաբաղի դեմ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Համապատասխան պայմանագիրը Ռուսաստանի արտահանման կենտրոնի (մտնում է ВЭБ.РФ–ի մեջ) աջակցությամբ ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի շրջանակում։

Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը նշել է, որ մատակարարումների նման ծավալը 2025 թվականին լիովին կապահովի Հայաստանին դաբաղի դեմ ռուսական պատվաստայութով։

«Այս քայլն ուղղված է Հայաստանի Հանրապետության էպիզոոտիկ անվտանգության ամրապնդմանը և նպաստում է նրա ագրոարդյունաբերական համալիրի արտահանման ներուժի զարգացմանը»,- ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print