EconoMood-ը գրաֆիկի տեսքով ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից 2011 — 2024թթ.-ի ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ծավալը։
Հիշեցնենք, որ 2024թ.-ի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 83․7 մլրդ դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության կողմից վճարվող հարկերն աճել են 59․7%-ով։
