Ընտանիքի 7 անդամ թունավորվել է շմոլ գազից

Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։

«Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս: Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից(բենզինային գեներատորի թերայրման հետևանքով):

Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print