Մոսկվան հիմնվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտության, այդ թվում՝ հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի դրույթների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է 1lurer.am:
«Կարևոր է զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման»,- ասել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ և սպառնալիք պարունակող հայտարարությունները:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը երկու կողմի հետ մշտական շփման մեջ է ինչպես քաղաքական առումով, այդ թվում՝ երկրների ղեկավարների, ԱԳՆ ղեկավարերի, այնպես էլ տեղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԱԴԾ սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերի կանխարգելման նպատակով:
«Մենք, իհարկե, կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նպատակով»,- եզրափակել է Զախարովան: