ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Բուրաստան գյուղի հատվածում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, որը մահացել է, իսկ վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի:
«Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի 28-ամյա վարորդը: Նա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 1:25-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, վրաերթ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: